3

Ինչպես տեղափոխել Blogspot-ը առանձնացված դոմեյնի վրա


Կարծում եմ յուրաքանչյուր բլոգեր ով օգտվում է բլոգ պատրաստելու համար նախատեսված հարթակներից, գոնե մեկ անգամ մտածել է այդ բլոգը առանձնացված դոմեյնի վրա տեղափոխելու մասին:
Ինչպես գիտեք այժմ գոյություն ունեն բազմաթիվ կայքեր որտեղից կարող եք գնել ձեզ դուր եկած և առավել հարմարավետ դոմեյնը:
Սակայն պետք է դոմեյնը գնելուց առաջ նախ ճշտել և որոշակի տեղեկություններ ստանալ այն կայքի մասին, որտեղից ցանկանում եք գնել դոմեյնը: Ճշտելու համար կան բազմաթիվ եղանակներ, օրինակ՝ փորձում ենք այդ կայքի մասին տեղեկություն հայթայթել Google-ից կամ Yandex-ից: Եթե ամեն ինչ ճիշտ է և կայքը վստահելի է, ապա գնում ենք դոմեյնը:
Նախ նշեմ, որ նախընտրել եմ խոսել առավել մատչելի և հարմարավետ կայքի մասին՝ 2Domains, որտեղից և կգնենք դոմեյնը:
Հավանաբար տեղյակ եք, որ Blogger -ը ունի սեփական ծառայությունը, որի միջոցով կարելի է գնել դոմեյն, սակայն այն ավելի թանկ արժե՝ 10$ և գործարքը կատարվում է Visa և MasterCard բանկային քարտերի միջոցով:    
Այժմ ներկայացնեմ, թե ինչու որոշեցի խոսել հենց 2Domains-ի մասին: Այս կայքը ունի մի քանի առավելություն՝
  • մատչելի գներ
  • տեղնիկական անձնակազմի լավ աշխատանք
  • հավելյալ ծառայություններ և ֆունկցիաներ
  • վճարման բազմաթիվ եղանակներ
  • շատ հեշտությամբ դոմեյնը թույլ է տալիս միացնել Blogger-ին, DNS դաշտում ընդամենը մի քանի փոփոխություններ անելուց հետո
  • Ես ինքս օգտվում եմ այս ծառայությունից
Այժմ սկսենք դոմեյնի գնումը և միացումը
Եվ այսպես, դոմեյնի գրանցման համար այցելում ենք 2Domains կայք: Ընտրեում ենք համապատասխան դոմեյնը: Նշեմ, որ կայքում գործում է հատուկ ակցիա  R U և РФ դոմեյնների համար, որոնք կարող եք գնել ընդամենը 99 ռուբլիով: Դոմեյնը ընտրելուց հետո գրանցվում ենք կայքում և սկսում ենք դոմեյնի հետ աշխատանքը:
Այժմ փորձում ենք ստեղծել սեփական պրոֆիլ՝ “Профили” բաժնում: Եթե դուք արդեն որոշել եք թե ինչ դոմեյն պետք է լինի, օրինակ ՝ .ru, ապա ընտրեք ֆիզիկական անձ բաժինը, իսկ եթե .com, ապա ընտրեք միջազգային դոմեյն: Քայլերը կատարելուց հետո մտնում ենք “Мои профили” բաժինը: 
Գրանցվելուց եղեք շատ ուշադիր և Ձեր մասին տեղեկությունները մուտքագրեք այնպես, ինչպես գրված է ձեր անձնագրում, հետագայում անախորժություններից խուսափելու համար:
Եթե արդեն ընտրել եք դոմեյնը և ցանկանում եք այն գնել, ապա նախ պետք է լիցքավորեք ձեր հաշիվը: Լիցքավորելու համար մտնում ենք “Баланс” բաժինը և սեղմում ենք “Пополнить баланс” հղման վրա:
Հաջորդ քայլում արդեն գրանցում ենք ընտրաված դոմեյնը: Տեղափոխվում ենք “Домены” բաժինը և ընտրում ենք  “Зарегистрировать домен” ենթակետը:
Բացված էջում տեղադրում գրում եք դոմեյնի անունը, որը որ ցանկանում եք գնել և սեղմում եք  “Продолжить” կոճակը:
Շարունակե՞նք, դե ուրեմն դիմացեք, քանի որ  առջևում դեռ ավելի բարդ փորձություններ են սպասվում: Այս քայլիով մենք ավարտում ենք դոմեյն գնելը և անցնում ենք կարգավորումներ կատարելու քայլին :
Նոր դոմեյնի DNS-սերվերի կարգավորումներ
Ամենակարևոր քայլերից մեկը դոմեյնը տեղափոխելու փուլում: Այս քայլում յուրաքանչյուր կատարած սխալ կարող է բերել դոմեյնի ոչ ճիշտ աշխատանքի:
DNS (Domain Name System-դոմեյնային անունների համակարգ)- համակարգչային տեղաբաշխման համակարգ, որը ստանում և փոխանցում է դոմեյնների մասին ինֆորմացիան:

Ինչպես արդեն նշել եմ սկզբում 2Domains-ը ունի մի առավելություն, այն է DNS դաշտում մի քանի քայլից հետո այն արդեն պատրաստ է Blogspot-ին միացնելուն:

Դոմեյնը գնելուց հետո մտնում ենքМои домены” բաժինը: Բացվելու է դոմեյնների կառավարման պատուհանը: 2Domains-ը առաջարկելու է հատուկ դաշտից ընտրել այն հարթակը, որին և միացնելու եք դոմեյնը: Կարող եք նաև ինքներդ լրացնել DNS դաշտերը:
Բացված պատուհանում ընտրում ենք “Управление DNS-серверами / Делегирование”բաժինը, ապա ընտրում ենք ներքևի հատվածում նշված “Использовать DNS-сервера регистратора” կետը և սեղմում ենք “Изменить” կոճակը:
Ցանկության դեպքում DNS սերվերի կարգավորումները կարող եք լրացնել ինքներդ: Այս քայլից հետո նորից անցնում ենք “Мои домены” բաժինը , սեղմում ենք դոմեյնի վրա մկնիկի ձախ սեղմակով և ընտրում ենք “Управление зоной DNS” կետը:
Այստեղ պետք է փոփոխենք  DNS-սերվերի վրա գրված A և CNAME դաշտերը:
Էջի ամենաներքևում կտեսնեք “Автоматическое добавление записей для популярных сервисов”այսպիսի մի տող, որտեղից և պետք է ընտրեք Bloggspot-ի համար ավտոմատ կարգավորումները:

Ընտրում ենք Blogspot բաժինը և սեղմում ենք “Настроить сервис” կոճակը: Սեղմելուց հետո վերևում կտրվեն այն ավտոմատ կարգավորումները, որոնք նախատեսված են Blogger-ի համար: Պետք է վերևում գրված կարգավորումները նույնությամբ գրենք ներքևում նշված վանդակներում և սեղմենք “Добавить” կոճակը:
Դիտեք նկարը՝
Այսքանով ավարտում ենք բոլոր կարգավորումները 2Domains-ում և այժմ փորձում ենք գնված դոմեյնը միացնել Blogger-ին:
Հեռացնում ենք Bloggspot-ը Blogger-ի հասցեից
Ահա և հասանք վերջին քայլին: Բացում ենք Blogger-ի կարգավորումների վահանակը, ապա սեղմում ենք Настройки › Основное › Публикация և ընտրում ենք “Персональный домен” հղումը:
Բացված պատուհանում սեղմում ենք Перейти к расширенным настройкамհղման վրա:
Որից հետո հարկավոր է լրացնել բացված տողում դոմեյնի անունը ճշգրտությամբ և պահպանել փոփոխությունները:
 
Այստեղ կա մեկ կարևոր հանգամանք ևս: Բանը նրանում է, որ Blogger-ին միացված նոր դոմեյնը պետք է լրացնեք www ենթատեքստով, որպեսզի այն աշխատի ինչպես  www.mydomian.com, այնպես էլ mydomain.com տարբերակով: Ուշադիր եղեք, որ լրացնելու ընթացքում միացված չլինի CapsLock կոճակը:

Www.mydomain.com-ը գրվել է ուղղակի օրինակի համար:

Posted by Hayk on 03:21. Filed under . You can follow any responses to this entry through the RSS 2.0

13 коммент. for Ինչպես տեղափոխել Blogspot-ը առանձնացված դոմեյնի վրա

  1. Axper inchic klini vor 2domain.ru-n webmoneyic chi licqavorvu,?

  2. Երևի ինչ-որ խնդիրներ կան ՎեբՄանիյի հետ կապված...

  3. Anonymous

    Vandaknerum vochmi banel grac chi

  4. ինչ վանդակի մասին ա խոսքը?

  5. Anonymous

    Graca Պետք է վերևում գրված կարգավորումները նույնությամբ գրենք ներքևում նշված վանդակներում և սեղմենք “Добавить” կոճակը:Դիտեք նկարը՝
    Nkarum vandakneri mej vochmiban grac chi datarka

  6. http://3.bp.blogspot.com/-68rUE0QYrKU/TuNIBrj_D_I/AAAAAAAAB9E/QaBS0OMkoXs/s320/%25D0%259A%25D0%25B0%25D0%25BA+%25D0%25BF%25D0%25B5%25D1%2580%25D0%25B5%25D0%25BD%25D0%25B5%25D1%2581%25D1%2582%25D0%25B8+%25D0%25B1%25D0%25BB%25D0%25BE%25D0%25B3+%25D1%2581+blogspot+%25D0%25BD%25D0%25B0+%25D1%2581%25D0%25BE%25D0%25B1%25D1%2581%25D1%2582%25D0%25B2%25D0%25B5%25D0%25BD%25D0%25BD%25D1%258B%25D0%25B9+%25D0%25B4%25D0%25BE%25D0%25BC%25D0%25B5%25D0%25BD++6.png
    Նկարի վրա նշվածը...ներքևում դատարկ տողեր են, իսկ վերևում այն ինչը պետք է գրել ներքևում

  7. Իսկ դոմեյնը միացնելուց հետո ինչքան ժամանակ անց է աշխատում

  8. Իսկ որ ասում եք պետք է գրեք www ներով դա հենց դոմենի գրանցման ճամանակ ես սենցեմ գրանցել դոմենս davitsardaryan.ru հիմա սա www ներով չի աշխատելու

  9. Բարև ձեզ, բլոգս ուզում եմ գրանցեմ վճարովի հոստինգում: դրա համար պետք է ձեռք բերել դոմեյն ու ավտոմատ ձեռք կբերեմ հոստինգ, թե հոստինգում պետք է գրանցվեմ առանձին, դոմեյն ձեռք բերելուց հետո.
    Նախապես շնորհակալություն

  10. @Margarit Petrosyan-Բլոգգերը անվճար տրամադրում է իր հոսթինգ ծառայությունը, այսինքն եթե բլոգին միացնում ես դոմեյն, էլ կարիք չկա հոսթինգ գնելու..

  11. mtnum em erora talis minchev 24 jam aktivanalu @ntacqum et normala tenc petqa liner ?

  12. axpers hima dzever@ poxvela chem karum . ru domen arnem kognes ? en profili pahna djvar

Leave comment

Recent Entries

Recent Comments

Photo Gallery

Copyright © 2012-2013.Այլ կայքերում կամ թերթերում մեջբերում անելիս հղումը MrBlogger-ին պարտադիր Է: Բոլոր իրավունքները պատկանում են Հայկ Գրիգորյանին: