3

PDF Mergy հավելում Google Chrome-ի համար


Բոլորիս էլ քաջ հայտնի է Adobe Acrobat Reader ծրագիրը, որի միջոցով կարողանում ենք տեսնել PDF ֆորմատի ֆայլերը:
Portable Document Format (PDF)-ը Adobe Systems-ով պատրաստած էլեկտրոնային ֆայլերի ֆորմատ է, որը իր մեջ ներառում է PostScript-ի մի շարք հնարավորություններ:
Այն հիմնականում նախատեսված է էլեկտրոնային տարբերակի նյութերի հետ աշխատելու համար:

Պատկերացնենք, որ ունեք մի քանի PDF  ֆայլ և դրանք ցանկանում եք համախմբել միմյանց հետ: Ի՞նչ անել: Լուծումը տրվում է շատ հեշտ: Պետք է միայն ներբեռնել  PDF Mergy-ը և տեղադրել Google Chrome-ի վրա և կատարել ցանկալի աշխատանքը:
Միացնում ենք PDF Mergy-ը և PDF ֆայլը տեղափոխում ենք բացված պատուհանի վրա: Վերջում սեղմում ենք Merge կոճակը:
Աշխատանքի վերջում ներբեռնում ենք արդեն համախմբված ֆայլերը:

Posted by Hayk on 09:21. Filed under . You can follow any responses to this entry through the RSS 2.0

0 коммент. for PDF Mergy հավելում Google Chrome-ի համար

Leave comment

Recent Entries

Recent Comments

Photo Gallery

Copyright © 2012-2013.Այլ կայքերում կամ թերթերում մեջբերում անելիս հղումը MrBlogger-ին պարտադիր Է: Բոլոր իրավունքները պատկանում են Հայկ Գրիգորյանին: