3

Ցանկանու՞մ եք Facebook-ում տեսնել վիդեոն և նորությունները միաժամանակ

Երբ ցանկանում ենք Facebook-ում դիտել ինչ-որ վիդեո, պետք է մշտապես գտնվենք այն էջի վրա որտեղ, որ գտնվում է վիդեոն: Էջը փոխելու դեպքում վիդեոն անջատվում է և ամեն ինչ պետք է սկսել նորից:
Այս ամենը, իհարկե, անհարմար է այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են և՛ տեսնել վիդեոն, և միաժամանակ տեղեկանալ այլ նորությունների մասին:
Այդ իսկ պատճառով ստեղծվել է մի հավելում Google Chrome-ի համար, որը ավելացնելուց հետո վիդեոն և նորությունները կարող եք դիտել միաժամանակ:
Facebook Video Player – ահա և այդ հավելումը:
Հավելումը ակտիվացնելուց հետո, դուք կտեսնեք, որ երբ բացում եք ինչ-որ վիդեո, ապա այն բացվում է էջի աջ վերևի անկյունում և չի խանգարում մնացած նորությունները դիտելուն:
Բացի այդ Դուք կարող եք նաև հեշտությամբ փոխել էջը և երբ ցանկանում եք անջատել վդեոն պետք է միայն սեղմեք վիդեոյի պատուհանի վրա առկա X նշանը:

Posted by Hayk on 04:07. Filed under , . You can follow any responses to this entry through the RSS 2.0

0 коммент. for Ցանկանու՞մ եք Facebook-ում տեսնել վիդեոն և նորությունները միաժամանակ

Leave comment

Recent Entries

Recent Comments

Photo Gallery

Copyright © 2012-2013.Այլ կայքերում կամ թերթերում մեջբերում անելիս հղումը MrBlogger-ին պարտադիր Է: Բոլոր իրավունքները պատկանում են Հայկ Գրիգորյանին: