3

Պատրաստում ենք գեղեցիկ թեմաներ Google Chrome-ի համար

Պատրաստում ենք գեղեցիկ թեմաներ Google Chrome-ի համարԵթե հիշում եք բլոգի նյութերից մեկում խոսել եմ այն մասին, թե ինչպես կարելի է պատրաստել թեմաներ Google Chrome-ի համար: Այսօր ևս կներկայացնեմ մի հետաքրքիր եղանակ թեմաներ պատրաստելու համար, այս եղանակը թույլ է տալիս պատրաստել գեղեցիկ թեմաներ շատ արագ:
Google ընկերությունը թողարկել է իր հերթական պաշտոնական հավելումը Google Chrome-ի համար, որը կոչվում է My Chrome Theme: Այս հավելման միջոցով կարող եք ընդամենը երեք քայլով պատրաստել հետաքրքիր թեմաներ: Սակայն, մինչ թեմա պատրաստելը պետք է տեղադրել հավելումը, որը տեղադրելուց հետո կբացվի պատուհան, որտեղ և կարող եք պատրաստել ցանկալի թեմաները:
I քայլ
Առաջին քայլում անհրաժեշտ է տեղադրել ֆոնային նկարը: Ֆոնային նկարը կարելի է տեղադրել ինչպես համակարգչից, այնպես էլ վեբ-տեսախցիկի օգնությամբ: Բեռնված նկարը միանգամից կցուցադրվի պատուհանում և պետք է տեղաշարժել ու ընտրել նկարի դիրքը: Հաջորդ քայլին անցնելու համար սեղմեք Continue to Step 2:
II քայլ

Այս քայլում պետք է ընտրել բրաուզերի գույները: Կարող եք ընտրել ֆոնի, ներդիրների և այլ գույներ:
III քայլ

Այս քայլում մնում է միայն լրացնել թեմայի անունը և նկարագրությունը, որից հետո արդեն կարող եք տեղադրել բրաուզերում սեղմելով Install My Theme կոճակը: 
Թեման կարող եք օգտագործել ինչպես դուք, այնպես էլ Ձեր ընկերները: 

Posted by Hayk on 05:47. Filed under , . You can follow any responses to this entry through the RSS 2.0

1 коммент. for Պատրաստում ենք գեղեցիկ թեմաներ Google Chrome-ի համար

  1. Anonymous

    Շատ լավն էր, արդեն 2 հատ սարքել եմ...Մերսիիի

Leave comment

Recent Entries

Recent Comments

Photo Gallery

Copyright © 2012-2013.Այլ կայքերում կամ թերթերում մեջբերում անելիս հղումը MrBlogger-ին պարտադիր Է: Բոլոր իրավունքները պատկանում են Հայկ Գրիգորյանին: