3

«ABBYY Lingvo x5»-ում արդեն նաև հայերեն


Ինչպես նշվում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի պաշտոնական էջը, այսուհետ ABBYY Lingvo ծրագրում կարող եք օգտվել հայերեն բառարանից: 

«Ներկայացնում ենք «ABBYY Lingvo x5 հայերեն» բառարանը: ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «ABBYY» ընկերության բացառիկ համագործակցության շնորհիվ հանրահայտ «ABBYY Lingvo x5» էլեկտրոնային բառարանը համալրվել է նաև հայերեն-անգլերեն, անգլերեն-հայերեն, ինչպես նաև հայերեն-ֆրանսերեն և ֆրանսերեն-հայերեն բառարաններով:

«ABBYY Lingvo x5 հայերեն» բազմալեզու բառարանը հատկապես հարմար է նրանց, ովքեր ուսումնասիրում են եվրոպական լեզուներ` անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն, գերմաներեն, իտալերեն, իսպաներեն, պորտուգալերեն, հունարեն և ֆիններեն:
«ABBYY Lingvo x5 հայերեն» բառարանի առաջարկվող տարբերակում ընդգրկված հայերեն-անգլերեն, անգլերեն-հայերեն ինչպես նաև հայերեն-ֆրանսերեն և ֆրանսերեն-հայերեն բառարաններն արտահայտում են այս լեզուների ժամանակակից օգտագործման հիմնական նրբությունները:
«ABBYY Lingvo x5 հայերեն» բառարանի արժեքը կազմում է 17000 դրամ:
Վաճառքի պաշտոնական մեկնարկի օրվանից սկսած մեկ տարվա ընթացքում «ABBYY Lingvo x5 հայերեն» DVD սկավառակը վաճառվում է բացառապես ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության մի շարք սպասարկման կենտրոններում»:

Posted by Hayk on 07:53. Filed under , . You can follow any responses to this entry through the RSS 2.0

4 коммент. for «ABBYY Lingvo x5»-ում արդեն նաև հայերեն

  1. Anonymous

    Axpers vonc skaypi nkar@ bernem hamakargich nkar aselov nkati unem en mardu nkar@ vor gcela skayp naxapes shnorhakalutyun

  2. @Anonymous-ինչ*--որ մեկը քեզ նկար է ուղարկել. ուզում ես ներբեռնես? եթե ճիշտ հասկացա ուրեմն տվյալ նկարի կողքը գրված է Загрузить, սեղմում ես դրա վրա ու վերջ

  3. Anonymous

    Che cavt tanem es nkati unem et mardu nkar@ glavni nkar@ voncvor odnoklassniki glavni nkar@ et nkar@ vonc qashem Cavt tanem ete dzev ka asa:

  4. @Anonymous-ամբողջ չափսով չես կարա բեռնես...

Leave comment

Recent Entries

Recent Comments

Photo Gallery

Copyright © 2012-2013.Այլ կայքերում կամ թերթերում մեջբերում անելիս հղումը MrBlogger-ին պարտադիր Է: Բոլոր իրավունքները պատկանում են Հայկ Գրիգորյանին: