3

Արդեն հասանելի է Windows 8 Enterprise նախնական տարբերակը

Վերջերս Microsoft ընկերությունը թողարկել էր Windows 8 Enterprise նախնական տարբերակ, որը նախատեսված էր  Microsoft-ի ծրագրավորողների համար: Ահա և արդեն այդ տարբերակը 90-օրյա ժամկետով հասանելի բոլորին:
Նշեմ, որ այս տարբերակը ստեղծվել էր վերջնականապես փորձարկելու և թերությունները շտկելու համար:
Windows 8 Enterprise-ը կարելի է ներբեռնել Microsoft-ում գրանցվելով կամ MSDN-ին և TechNet-ին բաժանորդագրվելով:
Օպերացիոն համակարգը հասանելի է ինչպես 32bit, այնպես էլ 64 bit տարբերակներով:
Ծրագիրը հասանելի է նաև մի քանի ISO տարբերակներով, որոնք իրենց մեջ ներառում են 11 լեզու, ընդորում այդ լեզուների ցանկում բացակայում է ռուսերենը:
Ինչպես, արդեն վերևում նշեցի օպերացիոն համակարգը հասանելի է 90 օրով և այն հետագայում չի թարմացվելու կամ երկարաձգվելու:
Պաշտոնական բլոգում նաև նշված են համակարգչի այն մինիմալ պարամետրերը, որոնք անհրաժեշտ են ծրագրի նորմալ աշխատանքի համար:
Համակարգչային պարամետրեր՝
  • Processor: 1 (GHz) 
  • RAM: 1 (GB) (32-bit) կամ 2 GB (64-bit)
  • Կոշտ սկավառակ: 20 GB
  • Տեսաքարտ: համապատասխան դրայվերներով
Ներբեռնել

Posted by Hayk on 02:54. Filed under , , . You can follow any responses to this entry through the RSS 2.0

1 коммент. for Արդեն հասանելի է Windows 8 Enterprise նախնական տարբերակը

  1. Anonymous

    Barev axpers ete shat xndrem mi nyut kpatrastes te vonc sarqenq internet tv

Leave comment

Recent Entries

Recent Comments

Photo Gallery

Copyright © 2012-2013.Այլ կայքերում կամ թերթերում մեջբերում անելիս հղումը MrBlogger-ին պարտադիր Է: Բոլոր իրավունքները պատկանում են Հայկ Գրիգորյանին: