3

«US-CERT»-ը առաջարկում է անջատել Java հավելումը բրաուզերներում

«US-CERT»-ը առաջարկում է անջատել Java հավելումը բրաուզերներումՀամակարգչային անվտանգության ոլորտում աշխատող US-CERT խումբը հրատարակել է TA12-240A զգուշացումը, որտեղը խոսվում է Java-ում առկա վտանգի մասին:
Զգուշացման մեջ նշվում է, որ խոցելի են դառնում այն բոլոր համակարգերը որտեղ տեղադրված է Oracle Java 7-ը (1.7, 1.7.0), այդ թվում նաև Java Platform Standard Edition 7-ը (Java SE 7), Java SE Development Kit-ը (JDK 7) և Java SE Runtime Environment-ը (JRE 7):
Հատկապես վտանգի տակ են գտնվում այն բրաուզերները որոնցում աշխատում է Java հավելումը:
Ինչպես տեղեկացնում են US-CERT-ի աշխատակիցները Java Security Manager-ը թույլ է տալիս հաքերներին հեշտությամբ ներթափանցել համակարգիչ:
US-CERT-ը փորձարկել է բոլոր բրաուզերները, որոնք աշխատում են  Java 7 հավելումով և խորհուրդ է տալիս անջատել Java 7-ը:
Internet Explorer-ում Java-ն կարելի է անջատել javacpl.exe ծրագրի միջոցով, սակայն սա վտանգավոր է: Ավելի հուսալի է գտնել UseJava2IExplorer-ը  ռեստերում և նրա նշանակությունը դարձնել 0: Կախված Windows-ի և Java հավելման տարբերակից բանալին կարող է տեղադրված լինել հետևյալ միջավայրերում.
HKLM\Software\JavaSoft\Java Plug-in\{version}\UseJava2IExplorer
HKLM\Software\Wow6432Node\JavaSoft\Java Plug-in\{version}\UseJava2IExplorer
Եթե չեք ցանկանում անջատել Java-ն, ապա կարող եք օգտվել NoScript հավելումից, որը թույլ է տալիս ավտոմատ կերպով արգելափակել Java-ի աշխատանքը բրաուզերում:

Posted by Hayk on 03:07. Filed under , . You can follow any responses to this entry through the RSS 2.0

4 коммент. for «US-CERT»-ը առաջարկում է անջատել Java հավելումը բրաուզերներում

  1. Anonymous

    Hayk jan mi hat grarum kpatrastes vonc blogum avelacnenq RECOMMENDED FOR YOU gadget@.... armblog-umel ka dranic, en vor koxqic dursa galis :)
    ete hnaravora motaka orer@ mi nyut gri dra masin ))

  2. Anonymous

    arelem bayc voch mi ban chi berum et saytum, menak mejtex@ graca NO ACTIVE ACCOUNTS u verj

  3. @Anonymous-լավ դե ուրեմն կտեղադրեմ մեկ այլ հետաքրքիր եղանակ..

Leave comment

Recent Entries

Recent Comments

Photo Gallery

Copyright © 2012-2013.Այլ կայքերում կամ թերթերում մեջբերում անելիս հղումը MrBlogger-ին պարտադիր Է: Բոլոր իրավունքները պատկանում են Հայկ Գրիգորյանին: