3

Microsoft-ը ավարտել է Windows 8-ի վերջնական ծրագրավորումը

Microsoft-ը ավարտել է Windows 8-ի վերջնական ծրագրավորումը
Microsoft ընկերությունը հայտարարել է, որ վերջնականապես ավարտել Windows 8-ի ծրագրավորման աշխատանքները:
Ինչպես տեղեկացնում է Windows 8-ի ծրագրավորողների պաշտոնական բլոգը, Windows 8-ը հաջողությամբ անցել է առաջին թեսթերը:
Բացի այդ Microsoft-ը Windows 8-ի վերջնական տարբերակը արդեն ուղարկել է իր գործընկերներին, այն փորձարկելու համար:
Windows 8-ի ծրագրավորման աշխատանքնրը սկսվել են 2009թ, իսկ նրա առաջին փորձնական տարբերակը ներկայացվել է 2011թ. սկզբում: 
Microsoft-ը հայտարարել է, որ Windows 8-ը աշխատելու է, ինչպես համակարգիչներում, այնպես էլ բջջային հեռախոսներում և պլանշետնրում:
Windows 8-ը ստացել է նոր Metro ինտերֆեյս և Microsoft-ի առաջին օպերացիոն համակարգն է, որը աշխատելու է առանց «Start» կոճակի՞
Windows 8-ը շուկայում կհայտնվի հոկտեմբերի 26-ից և կվաճառվի մոտ 40 ամերիկյան դոլարով:

Posted by Hayk on 03:27. Filed under , , . You can follow any responses to this entry through the RSS 2.0

0 коммент. for Microsoft-ը ավարտել է Windows 8-ի վերջնական ծրագրավորումը

Leave comment

Recent Entries

Recent Comments

Photo Gallery

Copyright © 2012-2013.Այլ կայքերում կամ թերթերում մեջբերում անելիս հղումը MrBlogger-ին պարտադիր Է: Բոլոր իրավունքները պատկանում են Հայկ Գրիգորյանին: