3

HTML դասընթաց-գծեր (Մաս 4)

HTML դասընթաց-գծեր (Մաս 4)
Այսօր կներկայացնեմ հերթական HTML դասընթացը և կխոսեմ այն մասին, թե ինչպես կարելի է HTML-ի օգնությամբ տարատեսակ գծեր ավելացնել բլոգում: Գծերը կարելի է օգտագործել բլոգը ձևավորելու, նյութերը գեղեցկացնելու և տարբեր բաժանումներ կատարելու համար:



<hr>-հասարակ գիծ տեղադրելու համար պետք է միայն օգտագործել այս կոդը: Եթե ցանկանում եք որոշակի երկարություն տալ, ապա օգտագործեք այսպիսի կոդ՝ <hr align=center width=60%>:


<hr noshade>-հաստ գծեր տեղադրելու համար օգտագործեք նմանատիպ կոդ, իսկ հաստությունը փոփխելու համար օգտագործեք <hr noshade width=60% size="3"> կոդը:

<hr color="#00B344">-այս կոդը կօգնի տեղադրել գունավոր գծեր, իսկ այս մեկը ՝<hr size=3 color="#FF0000">, կարող եք օգտագործել հաստ գունավոր գծեր տեղադրելու համար:

<hr color="blue" size="7" style="border: dotted 5pt; border-color: red ">, <hr color="red" size="9" style="border: dotted 5pt; border-color: blue ">, <hr color="black" size="4" style="border: dashed 5pt; border-color: aqua ">-այս կոդերը բլոգում օգտագործելու դեպքում կստանաք տարբեր տեսակի շախմատաձև գծեր:

Կետագծեր ստանալու համար օգտագործեք այս կոդը՝<p align=center style=color:blue;>. . . . . . . . . . . </p>
,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,
Կարելի է նաև գծերի փոխարեն օգտագործել նկարներ, որոնք, իհարկե, ավելի գեղեցիկ են երևում:
Գծերի փոխարեն նկարներ օգտագործելու համար կարող եք օգտագործել նմանատիպ կոդեր՝
<img src=http://img218.imageshack.us/img218/9140/line002va4.gif align=center>
<img src=http://img218.imageshack.us/img218/4139/line014aq3.gif align=center>
<img src=http://img87.imageshack.us/img87/6087/hline13lz2.gif align=center>
*Վերջում միայն ավելացնեմ, որ գունավոր գծերը 100% ճշգրտությամբ աշխատում են միայն IE բրաուզերում:

Posted by Hayk on 04:49. Filed under , . You can follow any responses to this entry through the RSS 2.0

3 коммент. for HTML դասընթաց-գծեր (Մաս 4)

  1. Hayk jan achqs champa mnac :-?
    erb es Հավանեցի՞ք: Տեղեկացրեք ընկերներին: aselu vonc dnenq
    :-?

  2. ape vonc karam hayeren fonters bacem? brauzerov karumem hayeren kardam grem bayc xosqi kompov tekstavoy dakumenti mej hayereni tex@ arakusiya grum, karas mihat hascen tas vor miangamic qashem et problem@ dzvi, mekel vor qashem inch anem?

  3. Հավանեցի՞ք: Տեղեկացրեք ընկերներին: ha eli,es shat petq karaq texadreq?:((

Leave comment

Recent Entries

Recent Comments

Photo Gallery

Copyright © 2012-2013.Այլ կայքերում կամ թերթերում մեջբերում անելիս հղումը MrBlogger-ին պարտադիր Է: Բոլոր իրավունքները պատկանում են Հայկ Գրիգորյանին: