3

Թողարկվել է Chrome բրաուզերի 21-րդ Beta տարբերակը


Թողարկվել է Chrome բրաուզերի 21-րդ Beta  տարբերակըԲրաուզերի ծրագրավորողները հայտնում են, որ նոր տարբերակում ավելացվել են երկու նոր API, որոնք թույլ են տալիս բրաուզերում օգտագործել վեբ-տեսախցիկ և բարձրախոս (վերջերս նման փոփոխություններ կատարվեցին նաև Opera 12-ում): 
Այսպիսի աշխատանքը ապահովում է getUserMedia API-ն, որի կիրառումը համարվում է WebRTC ինտեգրացիայում Google-ի առաջին քայլերից մեկը: Այս փոփոխությունների արդյունքում Chrome բրաուզերը դառնում է ունիվերսալ և ծանր խաղեր, հավելումներ օգտագործելու դեպքում չի պահանջում Flash կամ Java ծրագրեր:
Նոր ֆունկցիաները փորձարկելու համար ծրագրավորողները առաջարկում են օգտվել՝ Magic Xylophone և Webcam Toy կայքերից:
Երկրորդ API-ն կոչվում է Gamepad javascript, որը թույլ է տալիս օնլայն խաղերում օգտագործել տարբեր USB ղեկավարման սարգեր:
Հետաքրքիր է նաև այն հանգամանքը, որ մինչ այս փոփոխությունները, Microsoft ընկերությունը հայտարարել էր, որ ցանկանում է Internet Explorer ևս օգտագործել WebRTC ինտեգրացիա:

Posted by Hayk on 07:02. Filed under , . You can follow any responses to this entry through the RSS 2.0

4 коммент. for Թողարկվել է Chrome բրաուզերի 21-րդ Beta տարբերակը

  1. Հայկ ջան մի բան եմ ուզում հարցնել, իմ Google Chrome-ը էս վերջերս ինչ որ գովազդներ ա ցույց տալիս, օրինակ Ֆեյսբուքում տարբեր տեղեր գովածդներ ա, Յութուբում էլ
    [im]http://i.imgur.com/FG2gq.jpg[/im] ինչքան գիտեմ մենակ իմ մոտա սենց: Ոնց կարամ հանեմ էտ գովազդները: (վերջին տարբերակնա իմ մոտ, ու չեմ թարմացրել Google Chrome-ը էս վերջերս)

  2. @Sako-կարողա ինչ-որ հավելում ես ավելացրել գուգլիտ վրա դրանիցա?

  3. @MR.Blogger օրինակ ինչ տեսակի հավելումներից կարա սենց գովազդներ լինի ? Երեկ մի կայք գտա, ըտեղ ցույց էր տալիս ոնց հեռացնել գովազդներ (http://www.dontfear.ru/ubrat-reklamu-v-google-chrome) բայց էտքան էլ լավը չի էտ տարբերակը: Ամեն դեպքում գրեմ գուգլիս հավելումների անուններ՝ [co="red"]Auto Select All Facebook Friends 2.0 / Awesome Screenshot: Capture & Annotate 3.3.6 / Complitly plugin for chrome 1.1 / DealPly / Download Master 1.0.2.5 / Facebook Notifications 1.27 / FB Photo Zoom 1.1206.11.1 / OkTools 1.1 / OneClickDownload 1.0 / PageMorph 1.0 / Unfriend Finder 40 / Пропустить рекламу на YouTube 1.202[/co]

  4. @Sako-դե չգիտեմ կոնկրետ, որ հավելումից կարա լինի, բայց եթե ուզում ես հաստատ պարզես հավելումներիցա թե չէ, անջատի սաղ հավելումները ու տես էլի գովազդը կա

Leave comment

Recent Entries

Recent Comments

Photo Gallery

Copyright © 2012-2013.Այլ կայքերում կամ թերթերում մեջբերում անելիս հղումը MrBlogger-ին պարտադիր Է: Բոլոր իրավունքները պատկանում են Հայկ Գրիգորյանին: