3

Թողարկվել է Firefox 13 բրաուզերը

Թողարկվել է Firefox 13 բրաուզերը
Երեկ Firefox-ի պաշտոնական էջում հասանելի դարձավ Firefox 13 բրաուզերը: Ի տարբերություն Firefox 12-ի նոր բրաուզերում կատարվել են մի շարք փոփոխություններ, որոնք կարող են գոհացնել օգտվողներին:
Առաջին, և նկատվող փոփոխությունը կայանում է նոր ներդիրի առկայությունը:  Firefox-ը վերջապես հետևեց իր հակառակորդների (Google և Opera) օրինակին և դատարկ էջը փոխարինեց նոր ներդիրով:  Դեռևս նոր ներդիրի դիզայնը և աշխատանքը գտնվում են փորձարկման փուլում: Ներդիրը բացելուց հետո բացվում են ամենաշատ այցելվող կայքերի փոքրիկ նկարները:
Ներդիրի վրա գրանցվելու են 9 կայքեր, սակայն ցանկության դեպքում օգտվողները կարող են ջնջել կամ ավելացնել կայքերի թիվը:
Այցելած կայքրի ցուցադրումը ներդիրի վրա անջատելու համար պետք է սեղմել վերևի աջ անկյունում գտնվող փոքրիկ կոճակը: Ֆոնը փոխելու համար կարող եք օգտվել Customize about:newtab հավելումից: Ամբողջովին նոր ներդիր բացելու համար կատարում ենք այս քայլերը՝ about:config → browser.newtab.url = about:blank (այս քայլերը աշխատում են նաև բրաուզերի մյուս տարբերակներում):
Բացի նշված փոփոխութուններից կատարվել են մի շարք նոր փոփոխություններ, որոնք նպաստում են բրաուզերի արագ և հարմարավետ աշխատանքին: Մանրամասն ծանոթանալ կարող եք այստեղ:

Posted by Hayk on 02:28. Filed under , , . You can follow any responses to this entry through the RSS 2.0

2 коммент. for Թողարկվել է Firefox 13 բրաուզերը

  1. Եթե դժվար չի բլոգիտ հասցեն ուղարկի հետադարձ կապի միջոցով:

Leave comment

Recent Entries

Recent Comments

Photo Gallery

Copyright © 2012-2013.Այլ կայքերում կամ թերթերում մեջբերում անելիս հղումը MrBlogger-ին պարտադիր Է: Բոլոր իրավունքները պատկանում են Հայկ Գրիգորյանին: