3

Facebook-ի չատում հայտնվել են սմայլիկներ

Facebook-ի չատում հայտնվել են սմայլիկներ
Facebook-ի չատում արդեն կարելի է օգտագործել ֆեյսբուքյան սմայլիկները: Եթե ուշադիր նայենք ֆեյսբուքի չատի ներքևի աջ հատվածին, ապա կնկատենք, որ այնտեղ տեղադրվել է նոր բաժին, նախատեսված սմայլիկների համար: 
Այս սմայլիկները աշխատում են միայն չատում և այլ հաղորդագրութուններում չեն երևում: Ընդհանուր առմամբ չատում կարելի է օգտագործել 21 սմայլիկ: Բացի սմայլիկներից չատում կարելի է օգտագործել նաև օգտվողների պրոֆիլի նկարները: Նկարը ուղարկելու համար, պետք է ուղղակի տվյալ օգտվողի ID-ն կամ անունը գրել [[անունը կամ ID-ն]] քառակուսի փակագծերի մեջ և ուղղարկել:
Օրինակ, Mark Zuckerberg-ի նկարը հաղորդագրություն ուղարկելու համար պետք է գրել [[Zuck]] և ուղարկել:
Նշվում է, որ սմայլիկների հայտնվելը կապված է այն բանի հետ, որ սոցցանցը ցանկանում է ստեղծել այնպիսի մի համակարգ, որը թույլ կտա մշտական վերահսկողության տակ պահել 13 տարեկանից ցածր երեխաների մուտքը Ֆեյսբուք:

Posted by Hayk on 04:02. Filed under , . You can follow any responses to this entry through the RSS 2.0

0 коммент. for Facebook-ի չատում հայտնվել են սմայլիկներ

Leave comment

Recent Entries

Recent Comments

Photo Gallery

Copyright © 2012-2013.Այլ կայքերում կամ թերթերում մեջբերում անելիս հղումը MrBlogger-ին պարտադիր Է: Բոլոր իրավունքները պատկանում են Հայկ Գրիգորյանին: