3

ՔԱՌԱՍՈՒՆ ԴԱՐ՝ ՔԱՌԱՍՈՒՆ ՏԱՐՈՒՄ (ՍՊԱՐԱՊԵՏԻՆ)

Սպարապետին-ԴԱՎԻԹ ՄՇԵՑԻ
Սեղմեք նկարի վրա ամբողջությամբ կարդալու համար
Այսօր լրացավ քո հիսուն տարին,
Դու որ քո կոչմամբ
Անվանակից էիր
քաջ Մխիթարին,
Գևորգ իշխանին..

Թեկուզ Սարգսյան՝
Վազգեն անունով,
Դու մեր նորօրյա
Մամիկոնյա՜նն էիր.

Քսաներորդ դարում
Հինգերորդի պես,
Ազգդ կանգնած էր
Կործանման եզրին…

Դու պետք է լինեիր
Այն քաջն ու արին,
Որ շուրջդ խմբած
Բազում քեզպեսներ՝
Պետք է փրկեիր մեր ժողովրդին,
Այն ժողովրդին,
Որը, ո՞վ գիտի,
Առանց ձեզ հիմա
Գերին էր դարձել
Ո՞ր ժողովրդի…

Դու՛,
Որ քո ապրած
Քառասուն տարում
Քառասուն դա՜ր էիր
Մեջդ ամփոփել՝
Քառասունդարյա մեր պատմությունը,
Պետք է դառնայիր
Մեր նոր աստվածը,
Մեր սրբությունը…

Քո մեջ ապրում էր
Մեր Արամ արքան,
Որ սկիզբն էր
Մեր Ուրարտական թագավորության…
Մեջդ նիրհում էր
Հզոր Սարդուրնին...
Դավիթ Մշեցի
Ամբողջական....

Posted by Hayk on 05:09. Filed under , . You can follow any responses to this entry through the RSS 2.0

0 коммент. for ՔԱՌԱՍՈՒՆ ԴԱՐ՝ ՔԱՌԱՍՈՒՆ ՏԱՐՈՒՄ (ՍՊԱՐԱՊԵՏԻՆ)

Leave comment

Recent Entries

Recent Comments

Photo Gallery

Copyright © 2012-2013.Այլ կայքերում կամ թերթերում մեջբերում անելիս հղումը MrBlogger-ին պարտադիր Է: Բոլոր իրավունքները պատկանում են Հայկ Գրիգորյանին: