3

Թողարկվել է «Firefox12» բրաուզերը

Թողարկվել է «Firefox12» բրաուզերը
Արդեն այսօր պարզ դարձավ, որ արդեն թողարկվել է Firefox 12 բրաուզերը, որի պաշտոնական ներկայացումը տեղի կունենա ապրիլի 24-ին: Մինչ պաշտոնական էջում՝ երեքշաբթի օրը, տեղի կունենա բրաուզերի ցուցադրությունը, ես մի քանի խոսքով անդրադառնամ բրաուզերում տեղ գտած փոփոխություններին և նորություններին:
  • Նախ նշեմ, որ հատուկ ուշադրություն է դարձվել բրաուզերի թարմացման գործընթացի վրա և այն նոր բրաուզերում ավելի արագ  է տեղի ունենում:
  •  Firefox 12 բրաուզերը արդեն իր մեջ պարունակում է մուլտիմեդիայի կառավարման համար նախատեսված գործիքներ  HTML5 ֆորմատով:
  • Վեբ-էջի կոդերը արդեն կարող եք դիտել հատուկ համարակալված տարբերակով:
  • Որոնման ֆունկցիաում(Ctrl + F) ավելացվել են նոր ֆունկցիաներ, որոնք թույլ են տալիս ավելի ճշգրիտ որոնում կատարել:
  • Ներբեռման վահանակում հղումներ տեղադրելուց հետո նյութի բեռնումը տեղի է ունենում ավտոմատ կերպով:
  • Բացի նշված մի քանի փոփոխությունները, բրաուզերում տեղ են գտել նաև այլ փոփոխություններ, որոնց մասին կարող եք ծանոթանալ mozilla.org կայքում:
Կարևոր՝ Ապրիլի 24-ից դադարեցվում է  Firefox 3.6.X տարբերակի ապահովումը:
ՆԵՐԲԵՌՆԵԼ
Firefox 12 MAC-ի համարFirefox 12 WINDOWS-ի համարFirefox 12 LINUX-ի համար

Posted by Hayk on 06:09. Filed under , . You can follow any responses to this entry through the RSS 2.0

1 коммент. for Թողարկվել է «Firefox12» բրաուզերը

  1. Anonymous

    lriv apush bana dare mozillan, es unei im@ inq@ iran mekel tesar bacvumer...

Leave comment

Recent Entries

Recent Comments

Photo Gallery

Copyright © 2012-2013.Այլ կայքերում կամ թերթերում մեջբերում անելիս հղումը MrBlogger-ին պարտադիր Է: Բոլոր իրավունքները պատկանում են Հայկ Գրիգորյանին: