Ինչպես վերականգնել արգելափակված Windows-ի աշխատանքը

Այժմ համացանցում հայտնվել են այնպիսի վիրուսներ, որոնք հայտնվելով համակարգչում մի քանի օրում, նույնիսկ ամսում արգելափակում են Windows-ի աշխատանքը: Արգելափակումից հետո հայտնվում է մի պատուհան, որտեղ տրված է հեռախոսահամար և մի քառանիշ թիվ: Ըստ այդ պատուհանի պետք է SMS հաղորդագրություն ուղարկվի և Windows-ը կբացվի:
Անկեղծ ասած չգիտեմ ուղարկելուց հետո, այն վերականգնվում է, թե ոչ:
Իսկ ի՞նչ անել այս դեպքում: Կատարել համակարգչի ֆորմատավորում, թե՞ ուղարկել հաղորդագրություն:
Շտապեմ ուրախացնել , որ պետք չի դիմել վերոնշված երկու տարբերակից ոչ մեկին: Գոյություն ունի մի կայք՝ virusinfo.info (Сервис деактивации вымогателей-блокеров) ,որտեղ մուտք գործելուց հետո պետք է կատարել մի քանի քայլ և Windows-ը կվերականգնվի:#Եթե ձեր համակարգիչը արգելափակվել է, գրեք հեռախոսահամարը և գաղտնաբառը տողերում.
#Եթե արգելափակվելուց հետո պահնջվում է , որպեսզի լիցքավորեք ձեր հեռախոսահամարը,ապա միայն մուտքագրեք հայտնված հեռախոսահամարը, իսկ այս ՝ "Текст сообщения/ID" հատվածը մի լրացրեք
#Եթե արգելափակվել է, ոչ թե Windows-ը, այլ միայն համակարգչում եղած նյութերը, ապա cryzip բառը մուտքագրեք "Текст сообщения/ID" հատվածում, իսկ որպես ID մուտքագրեք հատրված հեռախոսահամարը:
#Եթե ցանկանում եք ստանալ բոլոր հնարավոր գաղտնաբառերը վերականգնելու համար, ապա մուտքագրեք միայն հեռախոսահամարը, որը հայտնվել է պատուհանին, իսկ "Текст сообщения/ID" հատվածը մի լրացրեք:
Այսպիսի ծառայություն ունի նաև Dr.Web -ը :
Բայց ասեմ նաև, որ այն վերականգնելուց հետո համակարգչում դեռ պահպանվում են այդ վիրուսի հետքերը և պետք է արագ հեռացնել դրանց: Հեռացնլու համար կարող եք օգտագործել Dr.Web CureIt:
Եթե չեք ցանկանում օգտվել Dr.Web CureIt-ից , ապա կարող եք օգտագործել Kaspersky Virus Removal Tool 2010 կամ այլ մաքրող ծրագրերից:
*Սեղմեք հղումների վրա, որպեսզի մուտք գործեք նշված կայքերը:
Նմանատիպ նյութեր-Նոր՝ «Unlock» ծառայություն, «Dr.Web»-ի կողմից |







Հայկ ջան եթե բլօգը չի գտնվում առանձնացվաց դոմենի վրա եվ գտնվումա blogger-ում հնարավորա որ գրանցվեն ետ բլօգում
[im]http://2.bp.blogspot.com/-jZGv_t3VZK0/T0ErKcUd_0I/AAAAAAAAAaw/iYMPL4KFC54/s640/%D5%A8%D5%BB%D5%B1%D5%A8%D6%82%D5%BB%D5%B1%D5%A8%D5%BB%D5%B1.png[/im]
Եթե բլոգսպոտի միջոցովա պատրաստված....կարելի է ուղղակի տեղադրել գրանցման համար նախատեսված հարթակ և վերջ
Isk Hayk jan etpisi hartak vortexic texadrem?
Երևի գօօգլե-ում որոնես կգտենս....