3

Խաղում ենք ձնագնդի www.android.com կայքում


Քիչ առաջ հայտնաբերել եմ մի շատ հետաքրքիր խաղ  www.android.com  կայքում և ցանկանում եմ նաև այդ մասին տեղեկացնել ձեզ: Գրեթե համոզված եմ, որ շատ քչերն են տեղյակ այս խաղի մասին: Խաղը www.android.com  կայքում տեղադրված (ծպտված) է այնպես, որ միայն լավ ուսումնասիրության արդյունքում կարելի է հայտնաբերել կամ ուղղակի պատահաբար (իմ դեպքում):
Ի տարբերություն մեր Հայաստանի, www.android.com կայքում արդեն կարելի է խաղալ ձնագնդի: Խաղը խաղալու համար մտնում ենք անդրոիդի պաշտոնական կայք, իջնում ենք կայքի ամենաներքևի հատվածը և մկնիկով սեղմում ենք անդրոիդի նշանի վրա:  Սեղմելուց հետո փոքրիկ հատվածում բացվում է «խաղահրապարակը», որտեղ հայտնվում է ձնեմարդը և անդրոիդը:
Խաղը շատ հասարակ է: Պետք է միայն կենտրոնանալ և դիպուկ հարվածել ձնեմարդուն, ձնագնդիի միջոցով: Որքան շատ եք սեղմում մկնիկի սեղմակը, այնքան ավելի շատ է թռչում ձնագնդին:
Երեք դիպուկ հարվածից հետո դուք դառնում եք խաղի հաղթող և հասարակ անդրոիդի նշանը փոխարինվում է նմանատիպ նշանի:
Ի դեպ ուշադրություն դարձրեք, որ խաղը միայն տեղադրված է կայքի գլխավոր էջի վրա և այլ էջերում այն չի  բացվում և սեղմելու դեպքում անդրոիդը միայն ձեռքն է շարժում  կամ սկսում է խաղալ գնդակների միջոցով: 

Posted by Hayk on 00:55. Filed under , . You can follow any responses to this entry through the RSS 2.0

2 коммент. for Խաղում ենք ձնագնդի www.android.com կայքում

  1. Anonymous

    INCH LAVA BLOGI DITUMNER@ 100000 ANCAV SHAT LAVA

  2. Հա նոր նկատեցի, ու ուզում էի նյութ գրեի,բայց փոշմանեցի...ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ԵՄ ՀԱՅՏՆՈՒՄ ԲՈԼՈՐ ԱՅՆ ՄԱՐԴԿԱՆՑ, ՈՎՔԵՐ ՕԳՏՎՈՒՄ ԵՆ MR.BLOGGER ԲԼՈԳԻՑ......

Leave comment

Recent Entries

Recent Comments

Photo Gallery

Copyright © 2012-2013.Այլ կայքերում կամ թերթերում մեջբերում անելիս հղումը MrBlogger-ին պարտադիր Է: Բոլոր իրավունքները պատկանում են Հայկ Գրիգորյանին: