3

Թողարկվել է «Cut the Rope» խաղի բրաուզերային տարբերակը


Հավանաբար չկա սմարթֆոն օգտագործող մի այնպիսի օգտվող, ով լսած չլինի "Cut the Rope" խաղի մասին: Այս խաղը իր ժամանակի ընթացքում այնքան մեծ աղմուկ է հանել, որ նաև ճանաչվել է IGN (iPHONE համար նախատեսված լավագույն խաղ): Բացի այդ , այս խաղը առաջինն էր, որ ստացավ մրցանակ Կինոյի և հեռուստատեսության բրիտանական ակադեմիայի կաղմից (BAFTA):
Խաղը երկար ժամանակ համարվում էր առաջատարը  iOS և Android-ի խաղերի մեջ:
Ահա և այսօր տեղեկացա, որ թողարկվել է նաև այս հին, բայց արդեն ծանոթ խաղի համակարգչային տարբերակը HTML5 վերսիայով: Այս պարագայում արդեն հնարավոր է դառնում խաղալ այս խաղը հենց բրաուզերի միջոցով
Ներկայումս դեռ հասանելի են խաղի միայն 25 աշխարհները և հատուկ բաժին, որը նախատեսված է միայն  Internet Explorer 9-ի համար:
Նշեմ նաև, որ խաղը ստեղծվել է ռուսական  ZeptoLab կազմակերպության կողմից: Խաղը կարող եք տեսնել այստեղ՝ http://www.cuttherope.ie/ :

Posted by Hayk on 02:15. Filed under , , . You can follow any responses to this entry through the RSS 2.0

0 коммент. for Թողարկվել է «Cut the Rope» խաղի բրաուզերային տարբերակը

Leave comment

Recent Entries

Recent Comments

Photo Gallery

Copyright © 2012-2013.Այլ կայքերում կամ թերթերում մեջբերում անելիս հղումը MrBlogger-ին պարտադիր Է: Բոլոր իրավունքները պատկանում են Հայկ Գրիգորյանին: