3

Ինչպես նոր մեքենաներ ավելացնել Need for speed Most Wanted խաղում

Այս նյութում կփորձեմ ներկայացնել մի հնարք, որի միջոցով կարող եք նոր մեքենաներ ավելացնել շատ հայտնի Need for speed Most Wanted խաղում:
Նախ հնարքը կիրառելու համար անհրաժեշտ է, որպեսզի համակարգչում լինի  Most Wanted խաղի անգլերեն տարբերակը, որը կարող եք ներբեռնել այստեղից ,Torrent ծրագրի միջոցով:

Եթե արդեն տեղադրել եք խաղի անգլերեն տարբերակը, ապա արդեն կարող ենք անցնել հաջորդ քայլին:
  1. Բեռնում ենք և տեղադրում ենք հատուկ Most Wanted-ի համար նախատեսված հավելումը: Հավելումը բեռնեք այստեղից:
  2. Հետո ներբեռնում և տեղադրում ենք  Mod Loader ծրագիրը:
  3. Mod Loader-ի տեղադրման ժամանակ Ձեզ կառաջարկվի բացի ծրագիրը ավելացնել նաև մեկ նոր ավտոմեքենա-Ferrari 360 Spider: Շարունակում ենք տեղադրումը առանց որևէ փոփոխության: 
  4. Mod Loader-ի տեղադրումից հետո համակարգչի էկրանին հայտնվելու է նոր պիտակ՝ "Need for Speed™ Most Wanted (Mod Loader)" անունով: Եթե դուք ցանկանում եք խաղալ նոր մեքենաներով, ապա խաղը բացում եք այս պիտակի միջոցով, իսկ եթե ցանկանում եք խաղալ հին տարբերակը, ապա բացում եք խաղը տեղադրելու ժամանակ ստեղծված պիտակի միջոցով:
  5. Բացում ենք խաղը  "Need for Speed™ Most Wanted (Mod Loader)" պիտակի միջոցով, որպեսզի ստուգենք խաղի աշխատանքը: Եթե ամեն ինչ ճիշտ է ընթացել, ապա բեռնվող խաղի ներքևում պետք է հայտնվի նմանատիպ արտահայտություն՝ "Most Wanted Mod Loader initialize":
  6. Մուտք ենք գործում "My cars" բաժինը և փնտրում ենք Mercedes SL65 ավտոմեքենան: Եթե նրա փոխարեն մենք տեսնում ենք Ferrari 360 Spider մեքենան, ապա ամեն ինչ ճիշտ է ընթացել և կարող ենք շարունակել:
  7. Հաջորդ քայլում արդեն մնում է տեղադրել արդեն պատրաստի ավտոմեքենաները: Բեռնում ենք ավտոմեքենաները, բացում ենք արխիվը և նրա մեջ գտնվող "ADDONS" թղթապանակը տեղափոխում ենք խաղի Most Wanted թղթապանակի մեջ:
Հատուկ պատրաստված մեքենաներ խաղի համար:
BMW Z4 GT3 V2.0 2010 для NFS: Most Wanted.
Ferrari F248

Lamborghini Diablo SV
ВАЗ 2115 
 Chevrolet Corvette Sting Ray Concept
Porsche Cayenne Turbo S (Seacrest County Police Department)
Mosler MT900R
Մեքենաները տեղադրելուց  հետո արդեն կարող ենք խաղին ավելացնել ռուսաֆիկատոր կամ այլ լեզուներ, որոնք նախատեսված են խաղի համար:

Posted by Hayk on 15:16. Filed under , . You can follow any responses to this entry through the RSS 2.0

4 коммент. for Ինչպես նոր մեքենաներ ավելացնել Need for speed Most Wanted խաղում

  1. Anonymous

    Բարեվ Հայկ ջան, ես մի խնդրանք ունեմ քեզ, խնդրում եմ այնպիսի բաժին ավելացրա, որում կխոսես ucoz-ի մասին:Նախապես շնորհակալություն:

  2. @Anonymous-ջան, անկեղծ ասած այդքան էլ շատ բան չգիտեմ ucoz-ի մասին, բայց առաջիկայում կփորձեմ նաև այդ մասին խոսել...բացի այդ կխոսեմ նաև այն մասին, թե ինչպես կարելի է 0-ից կայք պատրաստել, առանց անվճար հարթակների...

  3. Բարև Հայկ ջան,ավտոմեքենաները որտեղից ներբեռնեմ?????

  4. Վարդան ջան, նյութի վերջում տեղադրված են նկարեր, ու նկարների տակ տեղադրված է ներբեռնելու համար նախատեսված հղումը:

Leave comment

Recent Entries

Recent Comments

Photo Gallery

Copyright © 2012-2013.Այլ կայքերում կամ թերթերում մեջբերում անելիս հղումը MrBlogger-ին պարտադիր Է: Բոլոր իրավունքները պատկանում են Հայկ Գրիգորյանին: