3

Google-ի նոր ֆունկցիան- ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ԳՐԱՖԻԿՆԵՐ

Google-ն ներկայացրել է իր նոր ծառայությունը, որը հնարավորություն է տալիս ստեղծել մաթեմաթիկական գրաֆիկներ:
Այժմ կարող եք գրաֆիկներ կազմել Google-ի հենց փնտրման էջում: Գրաֆիկներ ստանալու համար պետք է փնտրման տողում տեղադրել այն բանաձևը, որի հիման վրա ցանկանում եք կազմել գրաֆիկ: Google-ը ավտոմատ կերպով ձեզ է ներկայացնելու համապատասխան գրաֆիկը:
Ահա և մի քանի օրինակ համոզվելու համար:
1. Մուտքագրում ենք այս բանաձևը՝ (x+2)^2 :
2. sin(x^3-5x^2-8x)
Կարելի է մուտքագրել նաև մի քանի ֆունկցիաներ միաժամանակ, սակայն դրանք պետք է բաժանել ստորակետի միջոցով:
Ամեն ֆունկցիա գրաֆիկի վրա կնշվի համապատասխան գույնով:
Գրաֆիկի ձախ մասում հավանաբար նկատել եք այս կոճակները: Այս կոճակների միջոցով կարելի է մեծացնել և փոքրացնել պատկերը:
Աջ կողմում կարող եք տեսնել նմանատիպ կապույտ կոճակ:  Եթե ներմուծել եք մի քանի ֆունկցիաներ, ապա այս կոճակի միջոցով կարող եք ընտրել այն ֆունկցիան, որը որ ցանկանում եք տեսնել այդ պահին:
Այս նոր ֆունկցիան աշխատում է, ոչ բոլոր բրաուզերների վրա, այն դեռևս աշխատում է Chrome և Firefox բրաուզերների վրա:

Posted by Hayk on 06:10. Filed under , . You can follow any responses to this entry through the RSS 2.0

0 коммент. for Google-ի նոր ֆունկցիան- ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ԳՐԱՖԻԿՆԵՐ

Leave comment

Recent Entries

Recent Comments

Photo Gallery

Copyright © 2012-2013.Այլ կայքերում կամ թերթերում մեջբերում անելիս հղումը MrBlogger-ին պարտադիր Է: Բոլոր իրավունքները պատկանում են Հայկ Գրիգորյանին: