3

«Գտիր ինձ նկարի վրա» ֆունկցիան «Google+»-ում


Ինչպես արդեն տեղեկացրել եմ մի քանի օր առաջ, «Google+»-ը ավելացրել է նոր ֆունկցիա «Գտիր ինձ նկարի վրա» («Найти меня на фото»): Եվ այսօր կփորձեմ ավելի մանրամասն ներկայացնել այս ֆունկցիան:
Եթե մենք ակտիվացնում ենք «Google+»-ի այս ֆունկացիան, ապա սոցիալական ցանցը նշված նկարները օգտագործում է, որպեսզի ստանա ձեր դեմքի մոդելը: Ֆունկցիան կարելի է նաև անջատել:
Այս ֆունկցիայի շնորհիվ կարող եք ավելի արագ գտնել այն նկարենրը, որտեղ նշված եք դուք:
Օրինակ, երբ դիտում եք նկարները և նկարի վրա ձեր և ձեր ընկերներից որևէ մեկի դեմքի մոդելը համընկնում է, Google-ն առաջարկում է նշել տվյալ անձին: Այս կարգավորումները ոչ մի կերպ չեն անդրադառնում նկարների և ալբոմների կարգավորումների վրա: Սակայն, եթե ինչ-որ մեկը նկարի վրա նշում է ձեզ, ապա այդ ալբոմը ավտոմատ կերպով դառնում է բաց համար (միայն նշված մարդու համար):

Ֆունկցիայի միացումը և անջատումը՝
Հիմնականում ֆունկցիան անջատված է, այն միացնելու համար պետք է փոխեք կարգավորումները:
1. Սեղմեք էջի վերևի մասում գտնվող այս նշանը՝ 
2. Բացեք նկարներ բաժինը
3. Սեղմեք Փոխել անձնագրի կարգավորումները փոխելու կոճակը էջի վերևի մասում
4. Միացրեք կամ անջատեք «Գտնել ինձ նկարի վրա կամ նշել ինձ նկարի վրա» ֆունկցիան
Բացի այդ ֆունկցիան կարելի է միացնել կամ անջատել Google+-ի կարգավորումներից:

Ի՞նչ տեղի կունենա ֆունկցիան անջատելուց հետո:
  • Կջնջվի ձեր դեմքի մոդելը
  • Ձեր ընկերները կդադարեն ստանալ առաջարկներ նկարների վրա ձեզ նշելու համար
  • Արդեն նշված նշումները կպահպանվեն, դրանք ջնջելու համար պետք է մտնեք «Իմ նկարները բաժինը» և ջնջեք:

Posted by Hayk on 06:57. Filed under . You can follow any responses to this entry through the RSS 2.0

0 коммент. for «Գտիր ինձ նկարի վրա» ֆունկցիան «Google+»-ում

Leave comment

Recent Entries

Recent Comments

Photo Gallery

Copyright © 2012-2013.Այլ կայքերում կամ թերթերում մեջբերում անելիս հղումը MrBlogger-ին պարտադիր Է: Բոլոր իրավունքները պատկանում են Հայկ Գրիգորյանին: