3

Google-ն հիշու՞մ է հին գաղտնաբառերը

Երեկ նկատեցի մի հետաքրքիր բան Google-ում և այսօր ցանկացա այդ մասին կիսվել նաև ձեզ հետ:
Երբ փոխում ենք Google-ում մեր անձնագրի գաղտնաբառը, հետո կրկին փորձում ենք մտնել անձնագիր նախկին գախտնաբառով տեսնում ենք այսպիսի հաղորդագրություն՝ «Ваш пароль был изменён [քանի օր առաջ, որ փոխել եք այն] :Не меняли пароль?», որի հետ մեկտեղ նաև տեղեկատվության համար հղում է տրվում:

Ըստ մեր տվյալների ձեր կողմից օգտագործվող գաղտնաբառը հնացել Է:  Եթե դուք այն փոխել եք, ապա մուտքագրեք նոր գաղտնաբառը: Եթե մոռացել եք այն, ապա փորձեք վերականգնել այստեղից:
Եթե չեք փոխել գաղտնաբառը, ապա սա կարող է ձեր անձնագրի հափշտակման փորձ լինել: Այս պարագայում գաղտնաբառը վերականգնելու համար կարող եք օգտվել հեռախոսի կամ էլ-փոստի միջոցով: Մանրամասն կարդացեք այստեղ:
Եթե սա էլ չի օգնում, ապա կարող եք դիմել տեղինկական անձնակազմին:

 
Որպեսզի հայտնվի այսպիսի հաղորդագրություն  Google -ը պետք է պահպանի գաղտնաբառերը(իրականաում գաղտնաբառերը չեն պահպանվում, այլ պահպանվում է դրանց մասին ինչ որ ինֆորմացիա): Այս հաղորդագրությունը կարևոր այն դեպքում, երբ գողացվում և փոխվում է անձնագրի գաղտնաբառը: Այս դեպքում մուտք գործելու ժամանակ դուք կարող եք իմանալ թե, երբ է փոխվել գաղտնաբառը վերջին անգամ:

Posted by Hayk on 07:35. Filed under , . You can follow any responses to this entry through the RSS 2.0

0 коммент. for Google-ն հիշու՞մ է հին գաղտնաբառերը

Leave comment

Recent Entries

Recent Comments

Photo Gallery

Copyright © 2012-2013.Այլ կայքերում կամ թերթերում մեջբերում անելիս հղումը MrBlogger-ին պարտադիր Է: Բոլոր իրավունքները պատկանում են Հայկ Գրիգորյանին: