3

Ի՞նչ անել, երբ համակարգիչը միանալու ընթացքում պահանջում է սեղմել «F1» կոճակը


Եվ այսպես, այսօր կփորձեմ պատասխանել այն հարցին, որով վերնագրված է այս նյութը: Լինում են դեպքեր, երբ համակարգիչը միացնելուց հետոմ, այն պահանջում է սեղմել «F1» կոճակը, և մինչև դուք չեք սեմղում այս կոճակը համակարգիչը չի միանում:
Իսկ ի՞նչ անել:
Հեցն սկզբից զգուշացնեմ, որ նոր Windows -ի տեղադրումը չի օգնելու, քանի որ այս ամենը Windows -ի հետ կապ չունի: Այս հաղորդագրությունը ստացվում է անմիչապես համակարգիչը միացնելուց հետո, երբ դեռ Windows -ը չի էլ բեռնվել: Բնականաբար այս հարցի պատասխանը պետք է փնտրել BIOS-ում: 
Նախ մտնում ենք BIOS:
BIOS  մտնելու համար՝ կախված մայրական սալիկից՝, այս արտահայտությունից հետո «Press del to enter setup» սեղմում ենք DEL կամ F2 կոճակները:
Մուտք գործելուց հետո կրկին դուրս ենք գալիս այնտեղից: Դուրս  գալու համար սեղմում ենք F10 և սեղմում ենք Enter պահպանելու համար:

Սակայն լինում են դեպքեր, երբ այս եղանակը չի օգնում և կրկին միացնելու ժամանակ պահանջվում է «F1»  կոճակ սեղմել:
Կարող եք նաև օգտագործել BIOS-ի զրոյացում, եթե իհարկե վերևում նշված եղանակը չի օգնել: Իսկ, թե ինչպես զրոյացնել BIOS-ը կարող եք կարդալ այստեղ:
Զգուշացում-Եթե վստահ չեք, որ կարող եք այս ամենը անել, խնդրում ենք չփորձել: 

Posted by Hayk on 07:32. Filed under , . You can follow any responses to this entry through the RSS 2.0

0 коммент. for Ի՞նչ անել, երբ համակարգիչը միանալու ընթացքում պահանջում է սեղմել «F1» կոճակը

Leave comment

Recent Entries

Recent Comments

Photo Gallery

Copyright © 2012-2013.Այլ կայքերում կամ թերթերում մեջբերում անելիս հղումը MrBlogger-ին պարտադիր Է: Բոլոր իրավունքները պատկանում են Հայկ Գրիգորյանին: