3

Ինչու՞ նամակիս չես պատասխանում


Քեզ որ տեսա՝ հեռվից անցնելիս,
Սերն հյուրընկալեց իմ դժբախտ սրտիս,
Դու խաղաղեցրիր փոթորկվող միտքս,
Ու թաքուն սիրեց քեզ խռով հոգիս:

Ես քո հայացքն այնքան էի սիրում,
Ինչպես Աքիլլեսն իր փառքն էր տենչում,
Ինչպես Հադեսը Զևսին էր ատում.
Իսկ Տիգրան Մեծը՝ երկիրը տիրում:

Եվ խոստովանել քեզ որոշեցի,
Ու սերս պատմող նամակ գրեցի,
Հոգուս մտքերը քեզ նվիրեցի,
Սրտիս դռները քո դեմ բացեցի:

Բանաստեղծ դարձա սիրո թովչանքից,
Խելագար դարձա ես քո պատկերից,
Աներկյուղ դարձա ես ահ ու մահից, 
Եվ անէացա սիրո գգվանքից:

Նամակս բացվեց քո նուրբ ձեռքերում,
Եվ ժպիտ ցոլաց քո անուշ դեմքում.
Փայլեցին աչքերդ՝ ինչպես երկնքում
Անթիվ-անհամար աստղերն են փայլում:

Սակայն այդպես էլ չկար պատասխան,
Կամ այո, կամ ոչ կամ էլ հարցական:
Եվ ահա նորից գրիչն եմ վերցնում,
Եվ քեզ ես նորից նամակ եմ գրում, 

Ու սրտատրոփ՝ քեզ եմ հարցնում.
-Ինչու՞ նամակիս չես պատասխանում:
Արման Ավետիսյան

Posted by Hayk on 05:40. Filed under , . You can follow any responses to this entry through the RSS 2.0

0 коммент. for Ինչու՞ նամակիս չես պատասխանում

Leave comment

Recent Entries

Recent Comments

Photo Gallery

Copyright © 2012-2013.Այլ կայքերում կամ թերթերում մեջբերում անելիս հղումը MrBlogger-ին պարտադիր Է: Բոլոր իրավունքները պատկանում են Հայկ Գրիգորյանին: