3

iPiccy – հետաքրքիր կայք, նկարների հետ աշխատելու համար


Այն մարդկանց համար, ովքեր հաճախ են աշխատում նկարների հետ ստեղծվել է շատ հետաքրքիր և պարզ կայք՝ iPiccy, որի միջոցով կարող եք փոփոխություններ անել նկարների հետ: Կայքը իր մեջ պարունակում է նաև տարրեր «Photoshop»-ից: Իմ կարծիքով սա լավագույնն է  իր մրցակից կայքերից:
Այս կայքը չի պահանջում գրանցում և աշխատում է բացարձակ անվճար: Որպեսզի սկսեք աշխատանքը պետք է այցելեք այստեղ  և սեղմեք Start editing կոճակը:
Մուտք գործելուց հետո օգտվողին առաջարկվում է մի քանի տարբերակ նկարները մուտքագրելու համար՝ համակարգչից վերբեռնում, նկարի հղման միջոցով, տեսախցիկի միջոցով: Բացի այդ նաև կարող եք նկարել նկարներ ձեր իսկ ձեռքով:

Վերևում տեղադրված մենյուն առաջարկում է նկարը փոփոխելու տարբեր եղանակներ՝editor (նկարների պտտում, չափսերի փոփոխում և այլն), effects (առավել օգտագործվող էֆեկտներ), text (տեքստի մուտքագրում) և painter (նկարչական գործիքներ):
Երբ ընտրում եք ցանկալի բաժինը, ձախ անկյունում բացվում է փոքրիկ պատուհան, որտեղ կարող եք մտցնել ձեր ցանկալի փոփոխությունները:
Արդեն պատրաստի նկարները կարող եք պահպանել՝  JPG, PNG, TIFF կամ  BMP ֆորմատներով: Նաև կարող եք ստանալ նկարի URL հասցեն :

Posted by Hayk on 02:10. Filed under , . You can follow any responses to this entry through the RSS 2.0

0 коммент. for iPiccy – հետաքրքիր կայք, նկարների հետ աշխատելու համար

Leave comment

Recent Entries

Recent Comments

Photo Gallery

Copyright © 2012-2013.Այլ կայքերում կամ թերթերում մեջբերում անելիս հղումը MrBlogger-ին պարտադիր Է: Բոլոր իրավունքները պատկանում են Հայկ Գրիգորյանին: